Ուսուցանող գնահատման բաղադրիչները

Ինչպես գիտենք ուսուցանող գնահտման գործընթացը իր մեջ ներառում է նպատակին հասնելու մասին գնահատման միջոցով ապացուցված տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, որը հնարավորություն է տաիս որոշել թե երբ և ինչպես է պետք վերանայել ուսուցման գործընթացը ուսումնական նպատակին հասնելու համար:
Ուսուցանող գնահատման բաղադրիչներ են.
Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար:
Ուսուցման կազմակերպման մեջ մոտ ապագայում ճշգրտումներ կատարելու համար:
Ուսուցման կազմակերպման մեջ վերջին պահին ճշգրտումներ կատարելու համար:
Ուսուցման կազմակերպման մեջ տակտիկական ճշգրտումներ կատարելու համար:
Դասարանական մթնոլորտի բարելավում կատարելու համար:
Երբ ուսուցիչը որոշում է իր աշխատանքի մեջ կիրառել ուսուցողական գնահատումը նա պետք է ընտրի, թե վերը նշված բաղդրիչներից որն է իրականացնելու: Այդ դեպքում նա հնարավորություն կստանա ապահովագրել ճշգրիտ պլանավորումը, լավ նախապատրաստվելը և վերջնական հաջողությունը:

Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար:

Այս ճշգրտումները ուսուցիչները կատարում են հենց դասի ընթացքում հավաքելով անհրաժեշտ տեղեկություններ դիտարկումների, իրավիճակի գնահատումների միջոցով: Որոշումը կայացվում է ուսուցչի գնահատման հիման վրա /օրինակ.՝ կարճ թեստ/ կամ աշակերտի կողմից նյութի յուրացման մասին հայտարարության /օրինակ.է աշակերտների հարցերի, նրանց բանավոր պատասխանի/ հիման վրա:
Անհապաղ ճշգրտումը հնարավորություն է տալիս ուսուցչին արագ հասկանալ աշակերտների սխալները, ժամանակին դրանք ուղղել և չթողնել, որպեսզի այդ սխալ պատկերացումները ամրապնդվեն աշակերտի մոտ: Այս աշխատանքը արդյունավետ կատարելու համար ուսուցիչը պետք է նախօրոք պլանավորի աշակերտների հնարավոր ցխալները, թյուրըմբռնումները, որոշի իր բացատրության մեթոդը, հնարաները:

Ուսուցման կազմակերպման մեջ մոտ ապագայում ճշգրտումներ կատարելու համար:

Դասը պարապելուց հետո ուսուցիչը վերլուծում է իր դասը, դասի ընթացքում հավաքված տեղեկությունները, աշակերտների գրավոր աշխատանքների արդյունքները և որոշում, թե հետագա մեկ-երկու դասերի ընթացքում ինչ փոփոխություններ է կատարելու ուսուցման գործընթացում:

Ուսուցման կազմակերպման մեջ վերջին պահին ճշգրտումներ կատարելու համար:

Ուսուցման գործընթացը իրականացնելիս ուսուցիչը նյութին հատկացված ժամանակի վերջում ցանկանում է իմանալ, թե որքանով են աշակերտները տիրապետում չափորոշչով պահանջվող գիտելիքներին: Այս դեպքում նա կարող է կատարել այսպես կոչված վերջին պահի ճշգրտումները: Ուսուցման համար ժամանակ դեռ կա և եթե ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արդյունքները դեռ չեն համապատասխանում չափորոշչային պահանջներին, ուսուցիչը կարող է լրացուցիչ բացատրությունների, գործնական աշխատանքների կամ այլ հնարաների միջոցով վերացնել թերությունները մինչև թեկատիկ գրավոր աշխատանք անցկացնելը:

Ուսուցման կազմակերպման մեջ տակտիկական ճշգրտումներ կատարելու համար:

Ուսուցանող գնահատման այս բաղադրիչը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ, ինքնուրույն գանահատել իրենց հաջողությունները և որոշեն շարունակել սովորել այնպես, ինչպես սովորել են միչ այս գնահատումը, թե փոխել իրենց նախընտրած սովորելու ձևը: Այն տեղեկությունները, որոնց հիման վրա աշակերտները գնահատում են իրենց հաջողությունները տրամադրվում են ուսուցչի կողմից: Աշակերտները տարբեր ձևով են սովորում, կախված նրանց ունակություներից, աշխատասիրությունից, ուսման նկատմամբ ունեցած վերաբերմունքից և այլն: Նրանք ուսուցչի տրամադրած տեղեկատվությունը իրենց հաջողությունների մասին օգտագործում են տարբեր ձևով և տարբեր աշակերտներ տարբեր գնահատական կարող են տալ միևնույն իրավիճակին: Այն ինչ մի աշակերտի համար կարող է առաջընթաց համարվել, չի կարող բավարարել մյուսին: Ուստի ուսուցիչը պետք է այնքան լավ ընտրի աշակերտներին ներկայացվող տեղեկատվությունը, որ նրանք կարողանան ճիշտ գնահատել իրենց հաջողությունները:

Դասարանական մթնոլորտի բարելավում կատարելու համար:

Այս գնահատումը հնարավորություն է տալիս ուսուցչին փոխել դասարնի ուսումանական մթնոլորտը: Մթնոլորտը փոխելու համար պետք է կատարել երեք փոփոխություն:
1. Փոխել ուսումնական ակընկալիքները:
2. Փոխել սովորելու համար տապատասխանատվության դիրքորոշումը: Սա հնարավորություն է տալիս հասկանալ, որ այն կարծիքը համաձայն որի ուսուցման արդյունքի, աշակերտների գիտելիքների որոկաի համար պատասխանատու է միայն ուսուցիչը սխալ է և հաջողություն գալիս է միայն այն ժամանակ, երբ աշակերտները վեցնում են իրենց սովորելու և համադասարանցիներին օգնելու պատասխանատվության իրենց բաժինը՝ իրենց վրա:
3, Փոխել գնահատման դերը դասարանում: Այս դեպքում դասարանական գնահատումը ավելի շատ դիտարկվում է որպես ապացույցների հավաքագրում՝ ուսուցման և սովորելու գործընթացում առաջացող բարթությունները հաղթահարելու համար և ոչ միայն հաջողությունների արձանագրում թվանշանի ձևով:

Գրականություն

Transformative Assessment in Action

by W. James Popham
http://www.ascd.org/publications/books/111008/chapters/Applying-the-Formative-Assessment-Process.aspx  

Comments